Մարզային այցերը շարունակվում են
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը և ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գարեգին Միրզոյանն աշխատանքային այցով եղել են Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղում:
Մասնաճյուղում կոմիտեի նախագահ Կիրակոսյանն անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն, ինչի ընթացքում անտառտնտեսության աշխատակիցները կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմին են ներկայացրել ընթացիկ աշխատանքները, առկա խնդիրները:
Անտառտնտեսության աշխատակիցներին հանձնարարվել է պատշաճ կերպով պատրաստվել առաջիկայում սպասվող աննախադեպ ծավալի անտառապատման աշխատանքներին, արձանագրել բոլոր այն խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել սպասվող աշխատանքների արդյունավետ իրականացմանը, որպեսզի հնարավոր լինի, ճիշտ ժամանակին դրանք շտկելով, ցանկալի արդյունքի հասնել։
Հանդիպում-քննարկմանը կարևորվել է մասնաճյուղի տեխնիկական վերազինման հարցը, ինչպես նաև որոշում է կայացվել հնարավորինս սեղմ ժամկետում աշխատանքներ տանել՝ մասնաճյուղի շենքային պայմանների բարելավման ուղղությամբ։
Հանձնարարվել է նաև առավել հետևողական լինել ապօրինի ծառահատումները բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքներում։