Պարզաբանում

Այսօր Hetq.am կայքում «Ծաղկաձորի անտառային տարածքում ծառեր են արմատախիլ արվում» վերտառությամբ նյութի հրապարակումից հետո մի շարք մտահոգ քաղաքացիներ դիմել են շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտե և «Հայանտառ» ՊՈԱԿ՝ պարզելու թե հրապարակված նյութում մատնանշված տարածքը տվյալ գերատեսչությունների լիազորություններին որքանով է առնչվում։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հարկ ենք համարում պարզաբանել, որ նշյալ հրապարակման մեջ լրատվամիջոցի կողմից հիշատակված տարածքը պետական սեփականություն հանդիսացող անտառային հող չէ, այլ մասնավոր սեփականություն է, ինչի նկատմամբ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեն և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը որևէ լիազորություն չունեն։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

4 × one =