Գարնանային ծառատունկ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 4 անտառտնտեսություններում

Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» «Վանաձորի անտառտնտեսություն», «Տաշիրի անտառտնտեսություն» և «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղերի 5 հա տարածքներում, այսօր, գարնանային ծառատունկի շրջանակներում, տնկվեցին սոճիներ, թխկիներ և հացենիներ։
«Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում ծառատունկին մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, փոխնախարարներ Արամ Մեյմարյանը, Տիգրան Գաբրիելյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը, կոմիտեի գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը, նախարարության և կոմիտեի ղեկավար կազմի և տարբեր ստորաբաժանումների այլ աշխատակիցներ, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Մնացյալ մարզերում ծառատնկման աշխատանքներին ևս մասնակցել են ինչպես Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, այնպես էլ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

one × 3 =