ENG ՀՀ Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի կենտրոնական գրասենյակը գտնվում է ՀՀ, ք. Երևան Արմենակյան 129 հասցեում: Անտառային կոմիտեն ապահովում է ՀՀ պետական անտառների պահպանությունը, պաշտպանությունը, վերարտադրությունը, օգտագործումը, հաշվառումը, գույքագրումը, անտառային կադաստրի վարումը, անտառների արտադրողականության և անտառային հողերի բերրիության բարձրացումը, անտառային պաշարների կայուն օգտագործումը, ինչպես նաև իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` բնափայտի մթերում, վերամշակում և իրացում, տնկանյութի (տնկիներ, սերմնաբուսակներ) աճեցում և իրացում, կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում և իրացում, գյուղատնտեսական հողատեսքերում գյուղատնտեսական մթերքի արտադություն, վերամշակում և իրացում, հանգստի և զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում, խորհրդատվություն և տեղեկատվության տրամադրում: